Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Ոսկե ծիրանն» ու հայկական Վարդավառը

«Ոսկե ծիրանն» ու հայկական Վարդավառը
15.07.2012 | 22:10

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Այսօր նշվում էր նաև Վարդավառի տոնը: Երևան քաղաքի գրեթե բոլոր անկյուններում վաղ առավոտից ջրով լիքը դույլեր էին սպասում անցորդներին: Բարձրահարկերի բնակիչները նույնպես «ապահովում» էին քաղաքացիների տոնական անցուդարձը: Թե ինչ կլիներ աշխարհի լավագույն փառատոների տասնյակում հայտնված «Ոսկե ծիրանին», եթե մեր մայրաքաղաք ժամանած հյուրերը պատահաբար մասնակից դառնային Վարդավառին, դժվար է ասել: Բարեբախտաբար միջադեպեր չգրանցվեցին, կինոաշխարհի կարևոր իրադարձությունն ավարտվեց մի վերջին ասուլիսով, որի ընթացքում «Ոսկե ծիրանի» ժյուրիի անդամներն ամփոփեցին փառատոնն ու մրցութային ծրագրի արդյունքները:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ